38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արե՞լ ես, պատասխան տուր

Արե՞լ ես, պատասխան տուր
07.06.2019 | 00:12

Օրերս հասարակության շրջանում մեծ հնչեղություն ստացավ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքը։ Անկեղծ ասած, ես դեմ եմ ծեծին, ու եթե սա քաղաքական պայքար է, պետք է ամեն ինչ անել ամբիոնի մոտ, առավելագույնը՝ հրապարակներում՝ պարկեշտության ու չափի զգացողության սահմանները պահպանելով։ Ես միշտ այդպես եմ մտածել, հիմա էլ եմ այդպես մտածում, բայց նայելով ծեծի ենթարկվածի ֆեյսբուքյան էջի գրառումները, հասկացա, որ դաշնակցությունը մեծ սխալ է գործել նրան ուղղակի ծեծելով, հարկավոր էր շանսատակ անել...


Համոզված եմ, որ ոմանք այս խոսքերը կորակեն որպես ատելության քարոզ և «հատուկ մարմինների» ուշադրությունը կհրավիրեն սույն փաստի վրա։ Թքած։ Եթե որևէ մեկը «ազատ խոսքի իրավունքին» հղում անելով իրեն թույլ է տալիս Արցախյան ազատամարտի տարիներին զենք վերցրած Պարգև Սրբազանին անբարոյական ու սրբապիղծ անվանել, վիրավորել մեր ազգային արժանապատվությունը, ապա, այո՛, ես նրա հանդեպ ատելության քարոզ եմ անում։
Ազատ խոսքին ոչ ոք դեմ չէ, դա բնական, մարդկային հատկանիշ է, ոչ ոք իրավունք չունի փակելու դիմացինի բերանը, բայց, պարոնայք և տիկնայք, եկեք մի բան լավ ըմբռնենք. երբ քաղաքական պայքարի ընթացքում դուրս եք գալիս դրա շրջանակներից ու սկսում անձնապես վիրավորել, հայհոյել ձեր հակառակորդների հարազատներին, դա արդեն ազատ խոսք չէ, դա շանորդություն է, փողոցում դա ուրիշ անուն ունի, լավ գիտեք՝ որն է։


Եվ հիմա թող զարմանալի չթվա, որ այդ տղան ծեծվել է, քանի որ նա չի օգտվել ազատ խոսքի իրավունքից, այլ վիրավորել է ուրիշի ինքնասիրությունը։ Հիմա ես էլ հաճույքով կծեծեի նրան, որովհետև նա չի խոսել, նա, ամենաուղղակի իմաստով, վայրահաչել է։


Դեպքից մեկ-երկու օր անց տեսա, որ նա հայտարարություն է տարածել, թե՝ ինքնադատաստան է տեսնելու իրեն ծեծի ենթարկողների հետ։ Իհարկե, նրա նմանները կասեին՝ դուխով, բայց մեկը չկա՞, այս կտրիճին ասի՝ ծեծող ու ինքնադատաստան տեսնող մարդը ծեծվելուց հետո կապտած դեմքով լուսանկա՞ր է տարածում՝ ի տես բոլորի։ Դա տղամարդուն վայե՞լ արարք է։ Իսկ եթե ինքնադատաստանի ցանկությունն իրոք մեծ է, առանց վարանելու թող գործի անցնի՝ 5000 հոգի պոտենցիալ ծեծող կա արդեն։ Բայց ավելի խելամիտ կլինի, որ Լևոն պապի բանակի այդ տասնապետը տղամարդավարի ընդունի իր սխալն ու կուլ տա դրա դառը պտուղը, որն այս դեպքում շատ փափուկ ապտակ է։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 20013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ